Աշխարհ

16.12.2015 18:15


Հնդկաստանը կարող է միանալ հակաահաբեկչական կոալիցիային

Հնդկաստանը կարող է միանալ հակաահաբեկչական կոալիցիային

Հնդկաստանը կարող է միանալ «Իսլամական պետութան» դեմ պայքարող կոալիցիային՝ ՄԱԿ–ի դրոշի ներքո։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «NDTV» հեռուստաալիքին հղումով։

Հնդկաստանի պաշտպանության նախարար Մանոհար Փարրիքարը ԱՄՆ ՊՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ Հնդկաստանն ԻՊ մասին հետախուզական իր տվյալներով է կիսվել, և հավելել, որ այդ համագործակցությունը կընդլայնվի։

«Մեզ համար պարզ դարձավ, որ եթե լինի ՄԱԿ–ի առաքելությունն ու համապատասխան բանաձևը, մենք կարող ենք մասնակցել»,–լրագրողներին ասել է նախարարը։

Հնդկաստանի անվտանգության ծառայության տվյալներով՝ Իրաքում ու Սիրիայում ԻՊ շարքերում կռվում է մոտ 20 հնդիկ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը