Աշխարհ

16.12.2015 18:49


«The Telegraph»–ը Պուտինին կասկածել է անմահության մեջ (լուսանկար)

«The Telegraph»–ը Պուտինին կասկածել է անմահության մեջ (լուսանկար)

«Վլադիմիր Պո՞ւտին, թե՞ Դունքան Մաքլաուդ»,– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծագման մասին անսպասելի հարց են տվել բրիտանական «The Telegraph» պարբերականի լրագրողները։

Թերթի աշխատակիցները գտել են 1920 և 1941 թթ. լուսանկարներ, որոնցում պատկերված են ռուս առաջնորդին կասկածելիորեն նման մարդիկ։ Հնարավոր բացատրությունների որոնումները, սակայն, լրագրողներին շատ հեռու են տարել, և նրանք սկսել են երևակայական վարկածներ առաջ քաշել՝ քաղաքական գործչի ոչ երկրային ծնունդից մինչև անմահություն։

Դարերի խորքից վախեցած անգլիացիներին նայող Պուտինի երկվորյակների առեղծվածը լուծելու համար «The Telegraph»–ն իր հետաքննությանն է ներգրավել «Թվիթթերի» օգտատերերին։ Խմբագրությունն իր հետևորդներին առաջարկել է պատասխանել «Անմա՞հ է արդյոք Պուտինը» հարցին։ Արդյունքներն անսպասելի են եղել. լսարանի 66%–ը դրական է արձագանքել, և լրագրողները դադարեցրել են քվեարկությունը՝ ռուս առաջնորդի հանդեպ նման ուշադրությունն ավելորդ համարելով։

Իսկ մինչ այդ սոցցանի օգտատերերը Պուտինի նմանակների նոր լուսանկարներ են տեղադրել՝ բրիտանացի լրագրողներին անհանգստանալու ավելի շատ առիթներ տալով։

Պարզվել է՝ ՌԴ նախագահի մեկ այլ նմանակ էլ չարագուժորեն նայում է XIX դ. հույն գեներալի դիմանկարից։ «The Telegraph»–ի ընթերցողներն «Անմա՞հ է արդյոք Պուտինը» հարցին նաև այսպիսի պատասխան են տվել՝ «Ավելի՛ն, քան դուք եք կարծում»։

Նշենք, որ նախօրեին բրիտանական «Daily Mail» թերթի փորձագետները, վերլուծելով Պուտինի քայլվածքն ու ժեստերը, եզրակացրել են, որ ռուս առաջնորդը զինված է ու վտանգավոր։ Արևմտյան մասնագետները համոզված են՝ զանգվածային միջոցառումների ժամանակ Պուտինի շաժումների՝ կողքից նկատվող որոշակի կաշկանդվածությունը վկայում է այն մասին, որ քաղաքական գործիչը պատրաստ է ցանկացած պահի դուրս հանել հագուստի տակ թաքցրած ատրճանակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը