Աշխարհ

11.12.2015 08:49


ԱՄՆ պաշտոնյա. «ԻԼԻՊ–ը մաքսանենգ նավթից 500 մլն դոլարի եկամուտ է ստացել»

ԱՄՆ պաշտոնյա. «ԻԼԻՊ–ը մաքսանենգ նավթից 500 մլն դոլարի եկամուտ է ստացել»

Ամերիկյան կառավարության գնահատականով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ավելի քան 500 մլն դոլարի եկամուտ է ստացել սև շուկայում նավթի վաճառքից։ Ինչպես տեղեկացնում է «vestifinance.ru»–ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Ադամ Զուբինը լոնդոնյան «Chatham House» վելուծական կենտրոնում իր ելույթի ժամանակ։

Նա ընդգծել է, որ ԻԼԻՊ–ը հարուստ խմբավորում է. գողացված գումարը, ընդհանուր առմամբ, կարող է կազմել ավելի քան 1,5 մլրդ դոլար:

«Մեր տվյալներով՝ ԻԼԻՊ–ը կարողացել է 500 մլն–ից մինչև 1 մլրդ դոլար հափշտակել Իրաքի և Սիրիայի բանկային պահոցներից։ Բացի այդ, խմբավորումն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում այս կամ այն կերպ միլիոնավոր դոլարների թալան է իրականացրել»,–ավելացրել է Զուբինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը