Աշխարհ

10.12.2015 16:49


Իսրայելի վարչապետի շունը կծել է երեկույթի հյուրերին (լուսանկար)

Իսրայելի վարչապետի շունը կծել է երեկույթի հյուրերին (լուսանկար)

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի շունը կծել է Հանուկայի երեկույթի բարձրաստիճան հյուրերին։ Այս մասին գրում է «ria.ru»–ն։

Քայա անունով շունը կծել է իսրայելական ԱԳՆ փոխղեկավարի ամուսնուն՝ Օր Ալոնին, Իսրայելի խորհրդարանի պատգամավոր Շարեն Ասքելին և Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության մի անդամի։

Անասնաբույժները շան պահվածքը սովորական են գնահատել և կոչ արել չանհանգստանալ այդ առիթով։

Կենդանիների ապաստարանում ապրող շունը Նեթանյահուի ընտանիքում է հայտնվել 2015թ.՝ վարչապետի որդու խնդրանքով։

Նշվում է, որ սա Քայայի առաջին հանդիպումը չէ հեղինակավոր քաղգործիչների հետ։ Շան «ծանոթների» թվում է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։

Հանուկան հրեական տոն է, որի ժամանակ մոմեր են վառում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը