Աշխարհ

10.12.2015 15:23


ՌԴ ԱԳՆ. ԻՊ ահաբեկիչները մտադիր են «2–րդ ճակատ» բացել Աֆղանստանում

ՌԴ ԱԳՆ. ԻՊ ահաբեկիչները մտադիր են «2–րդ ճակատ» բացել Աֆղանստանում

«Իսլամական պետությունը» մտադիր է «երկրորդ ճակատ» բացել Աֆղանստանում՝ ցուցադրելու իր ռազմական հաջողությունները։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երբ Ռուսաստանն սկսեց վճռականորեն արմատախիլ անել ԻՊ–ն ու մյուս ահաբեկչական խմբավորումները Սիրիայի տարածքում, ենթադրվում է, որ Աֆղանստանի՝ ԻՊ կողմնորոշում ունեցող հատվածի շնորհիվ ԻՊ–ն կարող է ներկայացնել իրեն առաջվա նման ռազմական հաջող կառույց, որն իր «երկրորդ ճակատն» է բացել՝ ի հեճուկս մերձավորարևելյան տարածաշրջանում և Հյուսիսային Աֆրիկայում հակաիլիպական ուժերի հարձակումների»,–ասել է Զախարովան։

ԱԳՆ ներկայացուցիչը նաև հավելել է՝ Ռուսաստանը կոչ է անում լրջորեն մոտենալ Աֆղանստանից Կենտրոնական Ասիա «հոսող» ահաբեկչական սպառնալիքին։

«Հարկավոր է ամենայն լրջությամբ դիտարկել Աֆղանստանի սահմաններից դուրս եկող ահաբեկչական սպառնալիքը կանխելու սցենարներ, հատկապես որ ահաբեկիչների համար համեղ պատառ են մեր դաշնակիցների, հարևանների ու գործընկերների տարածքները, Կենտրոնական Ասիայի հանրապետությունները»,–նշել է Զախարովան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը