Աշխարհ

05.12.2015 16:53


Հնդկաստանում կապիկները քարկոծելով սպանել են քահանային

Հնդկաստանում կապիկները քարկոծելով սպանել են քահանային

Հնդկաստանում կապիկները տան տանիքից քարեր են նետել Մուննա Միրշա անունով քահանայի վրա։ Ծանր վնասվածքներ ստացած տղամարդուն հասցրել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ կատարվածը մարդու վրա կապիկների հարձակման առաջին դեպքը չէ։ «Express»–ի փոխանցմամբ՝ վերջերս դրա զոհ է դարձել 3 մարդ։

Նշվում է նաև, որ կապիկները ոչ միայն քարեր են նետում մարդկանց վրա, այլև գողանում են տեղաբնակների ուտելիքները։ Երբեմն էլ, փորձելով խլել մթերքով լի պայուսակները, կծում են նրանց։ Ընդ որում՝ ավելի հաճախ կենդանիների հարձակմանն են ենթարկվում կանայք ու երեխաները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ քահանայի մահից հետո տեղական իշխանությունները որոշել են որսալ կապիկներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը