Աշխարհ

05.12.2015 12:20


Ահաբեկիչները կենսաբանական զենք են ստեղծում՝ չթաղելով դիակները

Ահաբեկիչները կենսաբանական զենք են ստեղծում՝ չթաղելով դիակները

«Daily Mail»–ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետության» ահաբեկիչները միտումնավոր բնակավայրերի փողոցներում են թողնում սպանված մարդկանց մարմինները՝ արգելելով դրանք թաղել։ Աղբյուրը նշում է, որ դա երկու նպատակ է հետապնդում՝ սարսափեցնել մարդկանց և վարակ տարածել։

«Կարմիր կիսալուսնի» աշխատակիցները հայտնել են, որ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներում հսկայական քանակությամբ գիշատիչ բզեզներ են տարածվել։ Մսով սնվող այդ միջատները այնպիսի վտանգավոր հիվանդություններ են տարածում, ինչպիսին լեյշմանիոզն է։ Վերջինը հաճախ դրսևորվում է մաշկի վրա ցավոտ խոցերի առաջացմամբ, որոնց հետքերը մնում են ողջ կյանքի ընթացքում։ Այդ հիվանդության մեկ այլ դրսևորում էլ ներքին օրգանների և լորձաթաղանթի՝ շարքից դուրս գալն է, որը մահացու ավարտ է ունենում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ներկայումս բուժօգնության կարիք ունի 13 մլն սիրիացի։ Երկրի առողջապահական համակարգն էլ կաթվածահար է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը