Աշխարհ

27.11.2015 16:26


Ցույց Անկարայում. Էրդողանին մեղադրում են ԻԼԻՊ–ին հանցակցելու մեջ (տեսանյութ)

Ցույց Անկարայում. Էրդողանին մեղադրում են ԻԼԻՊ–ին հանցակցելու մեջ (տեսանյութ)

Թուրքական իշխանությունների վարքը հարցականի տակ է դրվել Եվրոպայի մի շարք հասարակական գործիչների կողմից. Ստամբուլի դատարանը ձերբակալել է ընդդիմադիր պարբերականի լրագրողներին։ «lifenews.ru»–ի փոխանցմամբ՝ Անկարայում «Քումհուրիեթ» պարբերականի խմբագրության մոտ բողոքի գործողություն է սկսվել։

Վանկարկող ցուցարարները թուրք իշխանություններին մեղադրել են ԻԼԻՊ–ին հանցակցելու մեջ։ Նրանք համոզված են, որ գլխավոր խմբագրի և նրա գործընկերոջ ձերբակալություններն ուղղված են ոչ միայն ընդդիմադիր պարբերականի, այլ Թուրքիայի ողջ բնակչության դեմ։

Ավելի վաղ գրել էինք, որ լրագրողները ձերբակալվել են այն հոդվածի համար, որում հայտնել էին, որ «մարդասիրական օգնություն» անվան տակ Անկարան զենք է տեղափոխում Սիրիա՝ հանձնելու ԻՊ զինյալներին։ Նրանց մեղադրել են լրտեսության և պետական դավաճանության մեջ։

Ցուցարարները նշել են, որ լրագրողներին ձերբակալելու Թուրքիայի որոշումը փաստացի սեփական մեղքի ընդունում է նշանակում։

Տեսանյութը՝ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը