Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումներն ավարտել են. խախտումներ չեն հայտնաբարել
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող 7 ընկերություններից 6-ում ստուգումներն ավարտել են, և առանաձնակի մեծ ու խոշոր չափերի խախտումներ չեն հայտնաբարել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նրա խոսքով` Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից չի ստուգվել միայն «Արարատի ցեմենտի գործարանը»:
Դիտարկմանը, թե ստացվում է, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ սուտ տեղեկութուններ է տարածել փետրվարին՝ հաշվի առնելով, որ հիմա խախտումներ չեն արձանագրվել, կամ էլ պատճառը քաղաքական հաշտությունն է, Գագիկ Խաչատրյանն ասաց, որ Սերժ Սարգսյանըչի արձանագրել, այլ ասել է՝ պետք է ճշտել, և իրենք համապատասխան հանձնարարությունն ենք ստացել ու պարզել, որ էական խախտումներ չեն արձանագրվել.
«Ի դեպ, ստուգումները կատարել ենք բացառապես օրենքի շրջանակում: Քաղաքական գործոններում արձանագրվածը բոլորս գիտենք, սակայն նշեմ, որ վերջին տարիներին չեք տեսնի, որ հարկային ու մաքսային մարմիները քաղաքական գործընթացներում ունենան այնպիսի դեր, որը հակասի օրենքին»,- պարզաբենց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ փետրվարյան իրադարձութունների ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարեց, որ այդ պահին իր դեմ ընդդիմացող ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատշաճ չի կատարել իր հարկային պարտավորությունները, և հանձնարարեց ստուգումներ իրականացնել նրան պատկանող բիզնեսներում:
Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումներն ավարտել են. խախտումներ չեն հայտնաբարել
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող 7 ընկերություններից 6-ում ստուգումներն ավարտել են, և առանաձնակի մեծ ու խոշոր չափերի խախտումներ չեն հայտնաբարել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նրա խոսքով` Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից չի ստուգվել միայն «Արարատի ցեմենտի գործարանը»:
Դիտարկմանը, թե ստացվում է, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ սուտ տեղեկութուններ է տարածել փետրվարին՝ հաշվի առնելով, որ հիմա խախտումներ չեն արձանագրվել, կամ էլ պատճառը քաղաքական հաշտությունն է, Գագիկ Խաչատրյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը չի արձանագրել, այլ ասել է՝ պետք է ճշտել, և իրենք համապատասխան հանձնարարությունն ենք ստացել ու պարզել, որ էական խախտումներ չեն արձանագրվել.
«Ի դեպ, ստուգումները կատարել ենք բացառապես օրենքի շրջանակում: Քաղաքական գործոններում արձանագրվածը բոլորս գիտենք, սակայն նշեմ, որ վերջին տարիներին չեք տեսնի, որ հարկային ու մաքսային մարմիները քաղաքական գործընթացներում ունենան այնպիսի դեր, որը հակասի օրենքին»,- պարզաբենց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ փետրվարյան իրադարձութունների ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարեց, որ այդ պահին իր դեմ ընդդիմացող ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատշաճ չի կատարել իր հարկային պարտավորությունները, և հանձնարարեց ստուգումներ իրականացնել նրան պատկանող բիզնեսներում:
Աղբյուրը՝ «Zham.am»