Աշխարհ

20.05.2015 09:39


Նյու Յորքում առգրավվել է հերոինի խոշոր խմբաքանակ

Նյու Յորքում առգրավվել է հերոինի խոշոր խմբաքանակ

Ավելի քան 70 կգ հերոին և 2 մլն դոլար են առգրավել Նյու Յորքի իրավապահները։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «New York Daily News»–ին հղումով։

Նշվում է, որ քաղաքի պատմության մեջ դա առգրավված թմրանյութի առաջին խոշորագույն խմբաքանակն է, ԱՄՆ պատմության մեջ՝ չորրորդը։ Ամերիկյան հատուկ ծառայությունները մտավախություն ունեն, որ առգրավված հերոինի նման ծավալը խոսում է թմրանյութի «մեծ վերադարձի» մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը