Աշխարհ

04.05.2015 08:33


Երկրաշարժ Նոր Զելանդիայում և Պապուա Նոր Գվինեայում

Երկրաշարժ Նոր Զելանդիայում և Պապուա Նոր Գվինեայում

Այս գիշեր երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայում՝ 5,6 մագնիտուդով։ Ինչպես հայտնում է «РИА Новости»–ն, էպիկենտրոնը գտնվել է Վանակա քաղաքից 30 կմ հյուսիս-արևմուտք՝ 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Երկրաշարժ է տեղի ունեցել նաև Պապուա Նոր Գվինեայում՝ 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամ։

Առաջին երկրաշարժը գրանցվել է 5,6, իսկ երկրորդը՝ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ։

Այս դեպքում ևս զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը