Աշխարհ

20.04.2015 16:35


Պեսկով. «Պուտինի այցը Երևան չի վատթարացնի ռուս-թուրքական հարաբերությունները»

Պեսկով. «Պուտինի այցը Երևան չի վատթարացնի ռուս-թուրքական հարաբերությունները»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան չի վատթարացնի ռուս-թուրքական հարաբերությունները։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Վերջինի հավաստմամբ՝ այցը բացասական չի անդրադառնա նաև «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վրա։

«Մենք Թուրքիայի հետ շատ սերտ հարաբերություններ ունենք՝ հիմնված փոխշահավետ տնտեսական համագործակցության վրա: Մեր դիրքորոշումները համընկնում են համաշխարհային մի շարք խնդիրների շուրջ»,- նշել է խոսնակը:

«ՏԱՍՍ»–ն էլ, Պեսկովին հղումով, գրում է, որ Պուտինը Երևանում Օլանդի հետ հանդիպման ժամանակ չի պատրաստվում բարձրացնել «Միստրալ» ռազմանավերի մատակարարման հարցը. դա ֆրանսիացիների խնդիրն է: Սակայն եթե հարցը բարձրացնի ֆրանսիական կողմը, այն կքննարկվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը