Աշխարհ

20.04.2015 10:18


ԱՄՆ–ում հրշեջները փրկել են օգնություն կանչող թութակներին

ԱՄՆ–ում հրշեջները փրկել են օգնություն կանչող թութակներին

Երբ ԱՄՆ Այդահո նահանգի հրշեջներն այրվող տնից լսել են «Help!», «Fire!» բացականչությունները, շտապել են այնտեղ, ու զարմանքով նկատել, որ օգնություն կանչողները թութակներ են։

Ինչպես գրում է «The Daily Mail»–ը, թութակների զույգը փրկվել է. նրանց թթվածին են միացրել և ուղարկել բուժման։ Բժիշկները հայտնել են, որ արևադարձային թռչունները կապաքինվեն։

Հրդեհի պատճառները, որից ոչ ոք չի տուժել, հայտնի չեն դեռ։

Ավելի վաղ իսպանացի հրշեջը փրկել էր 2 ամսական շան ձագին՝ սրտի մերսում կատարելով և արհեստական շնչառություն տալով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը