Աշխարհ

20.04.2015 09:29


Օլանդ. «Ֆրանսիացիներն իրավունք ունեն կրոնին հումորով վերաբերվել»

Օլանդ. «Ֆրանսիացիներն իրավունք ունեն կրոնին հումորով վերաբերվել»

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ֆրանսիացիներն իրավունք ունեն կրոնին հումորով վերաբերվել։

«Le Figaro»–ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի առաջնորդը նաև հիշեցրել է, որ Ֆրանսիայում նման հումորի համար քրեական հետապնդում չի նախատեսվում։

Օլանդն իր աջակցությունն է հայտնել ֆրանսիական «Charlie Hebdo» շաբաթաթերթին՝ հավելելով, որ անթույլատրելի են ատելություն հրահրող կոչերը. ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն կրոնական ոլորտին։

Հիշեցնենք՝ հունվարի 7–ին ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի խմբագրությունում Քուաշի եղբայրների իրագործած ահաբեկչության հետևանքով 12 մարդ զոհվեց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը