Աշխարհ

10.03.2015 11:05


Պայթյունները ցնցել են Հալեպի հայաշատ թաղամասերը

Պայթյունները ցնցել են Հալեպի հայաշատ թաղամասերը

Հալեպում երկրաշարժի ուժգնությամբ պայթյունի հետևանքով մարդկային զոհեր և նյութական կորուստներ են արձանագրվել: Այս մասին ասվում է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջում։

Զինված խմբավորումների կողմից պայթեցված ականները ցնցել են նաև հայաշատ թաղամասերը: Պայթյուններին հաջորդել են սիրիական կառավարական ուժերի և զինյալների միջև երկարատև բախումները։ Սիրիական բանակը ռազմական գործողություններ է իրականացրել Հալեպի շրջակայքում ծայրահեղական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում. տասնյակ զինյալներ են սպանվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը