Աշխարհ

09.03.2015 10:50


60.000 դոլարով վաճառվել է Քանյե Ուեսթի համերգի օդը (լուսանկար)

60.000 դոլարով վաճառվել է Քանյե Ուեսթի համերգի օդը (լուսանկար)

«Գազետա»–ի տեղեկացմամբ՝ «eBay» համացանցային աճուրդում 60.000 դոլարով վաճառվել է ամերիկացի հայտնի ռեփեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթի համերգի օդը։

Փոքր փաթեթով օդը վաճառքի էր հանվել մոտ մեկ շաբաթ առաջ՝ 5 դոլար մեկնարկային գնով։

Գնորդը կստանա միայն թափանցիկ փաթեթ՝ «Օդ՝ Քանյե Ուեսթի շոուից» գրառմամբ։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ վաճառողը չի ներկայացրել ոչ մի ապացույց, որ իսկապես եղել է երգչի համերգին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը