Աշխարհ

09.03.2015 10:21


Սահակաշվիլին «Hyundai» գնելու փող չունի

Սահակաշվիլին «Hyundai» գնելու փող չունի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի միջոցներն այնքան սուղ են եղել Կիև տեղափոխվելուց հետո, որ նույնիսկ «Hyundai» մակնիշի մեքենա գնելու գումար չի ունեցել: «Gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ այս մասին հեռուստահաղորդման ժամանակ պատմել է անձամբ Սահակաշվիլին։

Նա հավելել է, որ բարձր մաքսատուրքերի պատճառով «Hyundai»–ի գինը հավասարվել է Վրաստանում «Mazerati»-ի գնին:

Բացի այդ՝ Սահակաշվիլին չի կարողացել տուն կառուցելու համար հողատարածք գնել, բայց այս դեպքում՝ արդեն ձգձգվող թղթաբանության պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը