Աշխարհ

08.11.2014 13:12


Մեքսիկայում 43 ուսանողի սպանության մեջ կասկածվողներն ընդունել են իրենց մեղքը

Մեքսիկայում 43 ուսանողի սպանության մեջ կասկածվողներն ընդունել են իրենց մեղքը

Սեպտեմբերի վերջին մեքսիկական Իգուալա քաղաքում՝ Հերրերո նահանգում առևանգված ավելի քան 40 ուսանող դարձել է «Հերրերո ունիդոս» հանցագործ խմբավորման զինյալների զոհը։ Այս մասին հաղորդել է երկրի գլխավոր քննիչ Հեսուս Մուրիլյո Քարամը՝ պատմելով քննության արդյունքների մասին։ Քննիչի խոսքերով՝ խմբավորման երեք անդամ խոստովանել է երիտասարդների սպանությանը մասնակից լինելը։ Ինչպես հայտնի է դարձել, հանցագործները սպանել են ուսանողներին, հետո վառել ու թաղել են նրանց։ Սեպտեմբերի 26-ից հետո, երբ Իգուալայում ոստիկանները և զինված ուժերը կրակ են բացել երկրի իշխանությունների կողմից հավանության արժանացած կրթական բարեփոխման դեմ հանդես եկող ցուցարարների ուղղությամբ, 43 մարդ էր անհայտ կորել։ Վեց մարդ է զոհվել պատահարի ընթացքում, ևս 25–ը վիրավորվել է։ Քննության ընթացքում պարզ է դարձել, որ ուսանողները բերման են ենթարկվել ոստիկանների կողմից, սակայն նրանց տեղամաս չեն ուղարկել, այլ հանձնել են հանցագործներին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը