Լրահոս

07.05.2026 16:02


Էջմիածնում բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա

Էջմիածնում բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա

Մայիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի թիվ 6 շենքում շինարարության ժամանակ քարը գլխին ընկնելու հետևանքով գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա հարցականով ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վաղարշապատի համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Արշակ Մ․-ն է, ով նույն օրը ժամը 18։00-ի սահմաններում իրենց բնակարանում շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով շենքի բակից բետոնե սալիկները փորձել է ամրալարի միջոցով մորեղբոր որդու՝ Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Արտյոմ Ք․-ի հետ միասին բարձրացնել 4-րդ հարկի իրենց բնակարան, որի ժամանակ ամրալարը պոկվել և քարերը ընկել են Արտյոմ Մ․-ի գլխին՝ պատճառելով նշված մարմնական վնասվածքները։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը