Լրահոս

08.05.2026 16:20


Գեղարքունիքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ 5 վիրավորներից երկուսին, որոնցից մեկը հղի կին է

Գեղարքունիքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ 5 վիրավորներից երկուսին, որոնցից մեկը հղի կին է

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 24-ամյա Հուսիկ Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 44-ամյա Դավիթ Մ․-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վիրավորներից երկուսին, որոնցից մեկը հղի կին է, հիվանդանոց են տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները` ծառայողական ավտոմեքենայով։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը