Աշխարհ

25.08.2014 16:51


Լավրով. «Ռուսաստանը ճանաչում է Պյոտր Պորոշենկոյին Ուկրաինայի նախագահի պաշտոնում»

Լավրով. «Ռուսաստանը ճանաչում է Պյոտր Պորոշենկոյին Ուկրաինայի նախագահի պաշտոնում»
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ճանաչում է Պյոտր Պորոշենկոյին Ուկրաինայի նախագահի պաշտոնում:
«Ռուսաստանը ճանաչել է նախագահ Պորոշենկոյին, և հույս ունենք, որ Ուկրաինայի գործող նախագահը, բոլոր նրբերանգներով հանդերձ, կօգտագործի մայիսի 25-ին նախագահականան ընտրությունների արդյունքում ստացած քվեն»,-հայտարարել է Լավրովը:
Ըստ ՌԴ ԱԳ արտաքին գերատեսչության ղեկավարի` «Պորոշենկոն իր լիազորությունների շրջանակում պետք է անի հնարավորինը պատերազմը կասեցնելու, այլ ոչ թե հակամարտությունն ավելի խորացնելու համար»:

Այս խորագրի վերջին նյութերը