Աշխարհ

24.08.2014 14:09


Տրիբունաներից նետած քարը սպանել է ֆուտբոլիստին

Տրիբունաներից նետած քարը սպանել է ֆուտբոլիստին

Ալժիրյան «Կաբիլիա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ալբերտ Էբոսսեն մահացել է այն բանից հետո, երբ տրիբունաներից նետված քարը կպել է նրա գլխին: Ողբերգությունը տեղի է ունեցել Թիզի-Ուզու մարզադաշտում «ՈւՍՄ Ալժիր» թիմի հետ հանդիպման վերջնամասում։ Այս մասին հայտնում է «Sky News»-ը:

«Կաբիլիան» տնային խաղում պարտվում էր մրցակցին, ինչն էլ առաջացրել է երկրպագուների բուռն դժգոհությունը: Նրանք սկսել են քարեր նետել ֆուբոլիստների ուղղությամբ: Դրանցից մեկն էլ կպել է 24-ամյա կամերունցի ֆուտբոլիստին: Ուշագնաց Էբոսսեին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:

Հարուցվել է քրեական գործ:

Այս խորագրի վերջին նյութերը