Աշխարհ

24.08.2014 00:17


Հրապարակվել են ամերիկացի լրագրողի սպանության կասկածյալների անունները

Հրապարակվել են ամերիկացի լրագրողի սպանության կասկածյալների անունները

ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները հրապարակել են Իրաքում ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին մահապատժի ենթարկած կասկածյալների անունները։ Այս մասին հայտում է «Daily Mail»–ը: Ըստ աղբյուրի՝ մարդասպանը բրիտանական «Beatles» ծայրահեղական եռյակի անդամ է: Ենթադրվում է, որ տվյալ պահին բոլոր երեք իսլամիստները գտնվում են սիրիական Ռաքքա քաղաքում: Նրանք 20-23 տարեկան են: Բացի այդ, երեքի ձայներն էլ նման են:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին «YouTube»-ում հայտնվեց տեսահոլովակ, որում ծայրահեղականներից մեկը գլխատում է Ջեյմս Ֆոուլին:

Այս խորագրի վերջին նյութերը