Աշխարհ

23.08.2014 12:48


Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և Թուրքիայի նախագահները

Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և Թուրքիայի նախագահները

Թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Կրեմլի մամլո ծառայությունից հայտնում են, որ նրանք քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր, այդ թվում և՝ էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը:

Կողմերը նաև հետաքրքրություն են հայտնել տարբեր ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը