Մեկնաբանություն

28.04.2014 14:12


Միանձնյա որոշումների փակուղին

Միանձնյա որոշումների փակուղին

Երբ ձին ստանում է սենատորի իրավունք և կարգավիճակ, Սենատի անդամները ձիու իրավունք էլ արդեն չեն կարող ունենալ։

Միանձնյա որոշումները միայն փակուղի են տանում։ Թվում է, թե տիրապետում ես իրավիճակին, ամեն ինչ վերահսկվում է, բայց իրականում ամեն մի որոշում մոտեցնում է եզրագծին։

Ոչ մի համակարգ հնարավոր չէ միանձնյա կառավարել։ Ուղղակի հնարավոր չէ։

Կա տեսակետ, որ Հռոմի տխրահռչակ կայսր Կալիգուլայի՝ իր ձիուն Սենատի անդամ նշանակելու որոշումը ոչ թե հերթական անհեթեթ քայլն էր, այլ երկրի բարձրագույն մարմիններից մեկին հղված ուղերձ։

Կալիգուլան մոլագար չէր. իր քայլով նա Սենատին հասկացնում էր, թե ինչ արժեք այն ունի երկրի կառավարման համակարգում՝ ձևական։ Հնարավոր է, որ այդպես էլ եղել է։ Սակայն Կալիգուլայի իշխանության կարճ ժամանակահատվածում Հռոմն է՛լ ավելի թուլացավ, իսկ կայսրը կարճ կյանք ունեցավ։

Միանձնյա կառավարելը բոլոր ժամանակներում երբեք ցանկալի վերջնակետի չի բերել ո՛չ տվյալ պետությանը, ոչ էլ տվյալ ղեկավարին։

Միանձնյա որոշումները տանում են փակուղի, որտեղից ելքը մեկն է...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը