Մեկնաբանություն

10.04.2014 12:10


Ընտրությունը ձերն է...

Ընտրությունը ձերն է...

Յուրաքանչյուրն ունի ընտրության հնարավորություն։

Յուրաքանչյուրի գործն ու իրավունքն է անջատվել «Doors»-ի կամ մուղամի տակ։ Լուռումունջ տքնել Հայաստանի համար կամ ոչինչ չարած՝ բոլորին զզվացնել երկրին մատուցած «ծառայություններիդ» մասին կաղկանձներով։ Աշխատել երբևէ ո՛չ մեկի համար ծառա չդառնալ կամ հավերժ ծառա աշխատել սրա–նրա համար։ Հանգանակություն կազմակերպել սիրիահայերի խնդիրները թեթևացնելու համար կամ Սիրիայի խնդիրները թեթևացնելու պատրվակով ծանրացնել գրպաններդ։ Իմանալ իրական ազատությունը կամ բնից դուրս չգալով՝ անդադար գոռալ՝ «ա-զա-տու-թյուն»։ Ճանաչել իրական սերը կամ պոռնիկի հետ լինելը սեր անվանել։ Խոստումներ շռայլել կարողություններիցդ ավելի շատ կամ գործել կարողություններիցդ վեր։ Տուն կառուցել, ծառ տնկել, տղա ունենալ կամ տնփեսա աշխատել, մնալ կրունկի տակ, երեխայի ծնունդն էլ պլանավորել։ Անարգված ու անիծված լինելու գնով հարստանալ կամ, ունեցածով բավարարված, փառաբանվել...

Ընտրությունը ձերն է...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը