Մեկնաբանություն

03.04.2014 17:08


Վայ «փիառվես» դու, «Օֆշորի՛ Տիկո»

Վայ «փիառվես» դու, «Օֆշորի՛ Տիկո»

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նյարդերն արդեն տեղի են տալիս։ Կլիենտը հուզվում է, կլիենտը նյարդայնանում է։

Օֆշորային սկանդալի, բիոզուգարանային պատմությունների, «ատկատային» թալանի, վարկային մսխումների և «տենդերային» գործարքների մեջ թաղված սույն պաշտոնյան զգում է, որ իր վերջը «բուրդ» է լինելու։ Զգում է և սկսում է աջ ու ձախ կծոտել։

Ժողովրդական հին խոսքի համաձայն ՝ շան սատկելիքը երբ գալիս է, գնում է ժամի դուռը։

Դժվար է ասել, թե արդյոք մեռելոցների «մենեջմենթով» զբաղվող, տերտերական առոգանությամբ խոսող, պետբյուջեի թալանից ազատ ժամանակ աստվածավախ ներկայացող և բարեպաշտությունից ճամարտակող «Օֆշորի Տիկոն» ժամի դուռը կգնա՞, թե՞ ոչ։ Մեկ բան, սակայն, հստակ է՝ Նավասարդ Կճոյանի՝ «Բենթլի Սամոյի», «օրթախն» ու պեդոֆիլ խորհրդական պահած վարչապետը որքան էլ «փիառվի» և կառավարության նիստերի ժամանակ փորձի իր երազած տղու տեղը դնել ինքն իրեն, միևնույն է վերջում խիարը թարս է բուսնելու, այն էլ՝ կոնկրետ ուղղությամբ։

Համեստ ապրելակերպից խոսող, բայց վանքի հավերն ուտող «արևմտամետ» վարչապետին չի փրկի անգամ այն, որ նա ամեն երկրորդ բառից հետո «Մաքսային միություն» է ասում։ ՌԴ–ի կամ այլ գերտերությունների քամակը մտնող այնքա՜ն պաշտոնյաներ են եղել, իսկ հիմա որտե՞ղ են նրանք։ Լավագույն դեպքում ասուլիս են տալիս Դոնի Ռոստովում։

Այնպես որ «Օֆշորի Տիկոյի» կայքերն ու թերթերը որքան էլ ջանք թափեն ու «փիառ» անեն իրենց տիրոջը, օգուտ չկա։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը