Մեկնաբանություն

24.03.2014 23:00


«Օֆշորի Տիկոյի» Դավիթը պաշտպանում է «Սաշիկի փայի» իրավունքը

«Օֆշորի Տիկոյի» Դավիթը պաշտպանում է «Սաշիկի փայի» իրավունքը

Ուկրաինական իրադարձություններից հետո հաճախ են համեմատում Սերժ Սարգսյանին ու Վիկտոր Յանուկովիչին։ Նմանությունները շատ են, տարբերությունները՝ չնչին։

Ճիշտ է, դեռ հայտնի չէ, թե ինչպիսի զուգարանակոնք է նախընտրում ՀՀԿ ղեկավարը, բայց դա երկրորդական հարց է։

Սարգսյանի ու Յանուկովիչի նմանությունը ներքին և արտաքին քաղաքականությանն է վերաբերում։ Երկուսն էլ արտաքին քաղաքականության մեջ «նախաձեռնողականության» և «արևմտամետության» ջատագովներ են։ Երկուսն էլ աչքի են ընկնում աշխարհաքաղաքական թափառաշրջիկությամբ։

Ներքին կյանքում նույնպես Սարգսյանն ու Յանուկովիչը սիամական երկվորյակի տպավորություն են թողնում։

Ամենաճչացող նմանությունն այն է, որ և՛ Սարգսյանի, և՛ Յանուկովիչի պատկերացրած տնտեսական քաղաքականությունը դա բիզնես դաշտի սաշիկացումն է։ Ուկրաինայում Յանուկովիչի որդի Սաշիկն էր փայ մտնում այլոց բիզնեսներում, իսկ Հայաստանում՝ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը։

Նկատենք, սակայն, որ և՛ Ուկրաինայում, և՛ Հայաստանում սաշիկները զուտ խորհրդանշական ֆիգուրներ են, քանզի պարզ է, որ փայ մտնելու հիմնական գործառույթն իրականացնում են պետական կառավարման համակարգի գլխին կանգնածները։

Փորձը ցույց է տալիս, որ Ս. Սարգսյանը պետության հետ հարաբերվում է 70/30 տոկոսային հարաբերակցությամբ. 70–ը՝ իրեն, 30–ը՝ պետբյուջեին (այդտեղից էլ «չերեզ» Տիգրան Սարգսյան գալիս են «ատկատները»)։ Այդպես է արագաչափերի միջոցով փող հավաքելու, Երևանի փողոցները կարմիր կետագծերով պատելու և գումարներ գանձելու դեպքերում։ Սրանք 70/30–ի երևացող կողմերն են։ Չերևացողի մասով վիճակը շատ հաճախ ավելի վատ է։

Բնական է, որ այս ամենը զայրույթ և բողոք են առաջացնում։ Բնական է նաև այն, որ ԱԺ ոչիշխանական չորս ուժերը այս հարցերը բարձրացնում են։

Արագաչափերի ու տեսախցիկների միջոցով ՀՀ քաղաքացիներից անհամարժեք գումարներ գանձելու, ինչպես նաև մայրաքաղաքի ասֆալտից կարմիր կետագծերի միջոցով փող քամելու թեմայով ԱԺ քննարկումների ժամանակ «Սաշիկի փայի» իրավունքը պաշտպանում էր վարչապետի՝ «Օֆշորի Տիկոյի», անձնական ու անանձնական սիրո օբյեկտ հանդիսացող ֆինանսաների նախարարը՝ Դավիթ Սարգսյանը։

Սույն երիտասարդը, ով բացի «Օֆշորի Տիկոյի» սիրելին լինելուց համակարգում է պետական գնումների ոլորտը («ատկատներով» հանդերձ) և պետական «տենդերները» Տիգրան Սարգսյանի ընկերներին ու մոտիկներին «շահեցնելու» գործը, ինչպես նաև անցնում է ԱԱԾ–ի հարուցած քրեական գործով, խորհրդարանում զբաղված էր դեմագոգիայով։

Այս «խլյուպիկը», ով ԱԺ ամբիոնի հետևում թաքնված իրեն փորձել է հերոսիկի պես պահել, «Սաշիկի փայի» իրավունքը պաշտպանել է՝ քիթը խոթելով այլ ոլորտ և նենգափոխելով քննարկվող հարցի էությունը։

Պաշտպանելով «Սաշիկի փայի» իրավունքը՝ Դավիթը «1in.am»–ի ոճով էժանագին «հակափաստարկ» է ներկայացրել՝ կամա թե ակամա բացահայտելով իր ու իր տիրոջ սիրելի լրատվամիջոցներով շրջանառվող «մուտիտների» հեղինակներին։

Փաստորեն, ինչքան վատ վիճակում է հայտնվել Տիգրան Սարգսյանը, որ որոշել է «փուռը» տալ իր սիրելի, չափազանց սիրելի, կասկածելիորեն սիրելի Դավիթին (չար լեզուները պնդում են, որ Դավիթի ու Տիգրանի այդօրինակ մոտիկությունը նույնիսկ խանդ է առաջացրել Նավասարդ Կճոյանի մոտ, բայց դե թողնենք այս հարցը թող երեքով հասկանան)։ Իսկ դա նշանակում է, որ լարված իրավիճակներում Դավիթը չի կարող հույս դնել վարչապետի վրա ու համոզված լինել, որ ինչպես ԱԱԾ հարուցած գործից են իրեն առայժմ պրծացրել, այնպես էլ հետագայում կպրծացնեն։

«Ատկատներն» ու «տենդերները» ֆիքսվում են ամենայն մանրամասնությամբ, և Դավիթը անձնական եկամուտների հայտարարագրերում շուտով ահագին բան կունենա փոխելու և հաշվետվություն տալու։

Ի դեպ, Յանուկովիչի փախուստից հետո նրա ենթակաների տներից կիլոգրամներով ոսկի և միլիոնավոր դոլարներ են հայտնաբերել։

Դավիթը վարչապետի հետ է երկար տարիներ։ Դեռևս այն ժամանակներից, երբ Տիգրան Սարգսյանը ՀՀ պահուստային ոսկին էժանով վաճառեց։ Դավիթին, թերևս, հասած կլինեն այդ ձուլակտորներից։ Չէ՞ որ սիրելիները միմյանց ոսկի են նվիրում։ Տիգրան Սարգսյանն այդ առումով, ասում են, առատաձեռն է։ Մանավանդ երբ հնարավորություն կա պետության հաշվին նվերներ անել։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը