Մեկնաբանություն

24.03.2014 18:05


Մնաց վերջաբանը

Մնաց վերջաբանը

Հայաստանի քաղաքական կյանքն այսօր դետեկտիվ է հիշեցնում։

Գողացան, թալանեցին, փողերը լվացին, սնանկացրին, հասցրին ինքնասպանության...

Լավ դետեկտիվն այն է, երբ հանցագործը (հանցագործները) հայտնի են դառնում ստեղծագործության ամենավերջում։ Լինում է նաև այնպես, որ ամենավերջում էլ չես հասկանում, թե ով էր իրական մեղսագործը։

Բայց դե, մեր դեպքում լրիվ հակառակն է. մեր իրականությունը պարզունակ դետեկտիվ է։ Բոլորը գիտեն հանցագործին (հանցագործներին)։ Չեն էլ օգնում երկրորդ, երրորդ, չորրորդ ... պլանի կերպարները։

Նրանք պետք է շեղեին մեր ուշադրությունը, փորձեին գործի բացահայտումը տանել լրիվ ուրիշ ուղղությամբ, վարկաբեկեին դրական հերոսներին։ Մի խոսքով, անեին այն, ինչ թելադրում է հանցանքի իրական պատասխանատուն։ Բայց քանի որ մեր դեպքում դետեկտիվը պարզունակ է, պարզունակ են նաև բացասական գծում ներքաշված բոլոր գործող անձինք։

Այնպես որ, անտեղի մի՛ թպրտացեք. ամեն ինչ վաղուց պարզ է ու բացահայտված։ Մնում է վերջաբանը գրել, ու վերջ։ Վերջաբան, որտեղ անիմաստ ու արհեստական կերպարներ չեն լինելու։

Վերջաբան, որն իսկապես վերջակետ կդնի այսօրվա հոգնեցնող դետեկտիվին։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը