Մեկնաբանություն

17.03.2014 22:00


Ովքեր են ծառայում «Վերջի բոլշևիկին»

Ովքեր են ծառայում «Վերջի բոլշևիկին»

Սերժ Սարգսյանը 2008–ից որոշում կայացրեց մտնել բոլորի ու յուրաքանչյուրի գրպանը։ Ու մտավ։ Արդյունքներն ակնհայտ են. 300 հազար արտագաղթող, երկնիշ տնտեսական անկում, ներդրումների կտրուկ պակասեցում, աղքատության աճ և Հայաստանի արտաքին իմիջի ոչնչացում։

Բիզնեսի դաշտն ասպատակության ենթարկելուց հետո Բաղրամյան 26–ում որոշել են մտնել աշխատողների գրպանը՝ պարտադիր կուտակային ռեկետ իրականացնելու նպատակով։

Այս ամենը մարսելու համար Սերժ Սարգսյանին գաղջ մթնոլորտ էր պետք, ու նա այդ մթնոլորտն ստեղծեց։ Այդ ծրագրի շրջանակներում մի շարք ընդդիմադիր կամ չեզոք համարվող լրատվամիջոցների, դրանց խմբագիրների ու լրագրողների զանգվածային սեփականաշնորհում տեղի ունեցավ։ Սերժը «հոլանդական» աճուրդով գնեց գրեթե բոլորին։ Սրանց ֆունկցիան հենց այդ գաղջ մթնոլորտն ապահովելն է։

Ստեղծված է ստի ու կեղծիքի տարածմամբ զբաղվող «Գեբելսյան» քարոզչամեքենա, որի ֆունկցիան ոչ թե Սերժից դրական կերպար ստանալն էր (ՀՀԿ ղեկավարը շատ լավ գիտի, որ դա անհնար է. դեռևս Արտաշես Գեղամյանն է իր «աղջիկ» ժամանակ հստակ գնահատականներ տվել այդ առումով), այլ նրա հնարավոր բոլոր ընդդիմախոսներին սևացնելը՝ «Բոլորն էլ վատն են» թեմայով։ Ըստ այդմ՝ թույլատրված է քննադատել նաև Սերժ Սարգսյանին, բայց «անկախների» ու նախասերժարանների հիմնական խնդիրն իշխանական վերահսկողությունից դուրս ցանկացած տիպի գործընթացների դեմ պայքարելն ու իշխանափոխություն իրականացնելու ցանկացած փորձի դեմ հանդես գալն է։

Քննադատի՛ր Սերժին որքան ուզում ես, բայց կատաղի պայքար մղիր նրա ընդդիմախոսների՛ դեմ ու նպաստի՛ր գաղջ մթնոլորտի ձևավորմանը։ Ահա՛ այն կոդը, որով աշխատում են «անկախ» մամուլի միջոցները, «քաղաքացիականները», դհոլների ջրերն ընկած «ազնիվքյարփինջները» և նմանատիպ տարրերը։

Սերժին քննադատելը պարտադիր «ատրիբուտ» է «անկախների» համար։ Դա, այսպես ասած, «ալիբին» է։ Բայց հերիք է, օրինակ, հարց տաս սրանցից յուրաքանչյուրին ԱԺ չորս ոչիշխանական ուժերի համագործակցության թեմայով, երբ «ալիբին» հօդս է ցնդում և անմիջապես բացահայտվում է նեոգեղամյանը՝ լինի նա «ազգային–ազատագրական» կամ «արևմտամետ» տիրույթից։

«Խոխման» այն է, որ Սերժն իր հաճախորդների մարտավարությունն ուզում է ներկայացնել որպես ՀՀ–ում խոսքի ազատության դրսևորում։ Մինչդեռ իրականում Սերժն ստեղծել է գաղջ մթնոլորտ, որտեղ մի քանի կղզյակներից բացի՝ բոլորը հաճախորդացել են ու ծառայում են «Վերջի բոլշևիկին»։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Սուրեն Սուրենյանցի գաղափարական հակառակորդ (իրականում՝ գաղափարակից ընկեր) «Նախասերժարանի» թեմայով գրած հոդվածս ցավեցրել էր որոշ դուրսպրծուկների, որոնք փաստարկներից զուրկ լինելով՝ անցան անձնական վիրավորանքների։

Ուրեմն որպեսզի հատ առ հատ չանդրադառնամ նրանց ու որևէ մեկին բաց չթողնեմ՝ նախապես ավանսով փոխանցում եմ մարդկությանը հայտնի բոլոր տիպի անձնական վիրավորանքները դրանց օգտագործողներին ու նմանատիպ պատվեր իջեցնողներին։

Բազմացե՛ք բոզեր, կյանքը կարճ է։

Այս խորագրի վերջին նյութերը