Կարծիք

03.03.2014 10:00


Տիգրան Բադալյան

Տիգրան Բադալյան

Մարտի 1-ին կայացած հզոր՝ մոտ 30.000-ից ավելի, հանրահավաքն ու երթը թնդաց, և, միևնույն ժամանակ, Բաղրամյան 26-ը հայտնվեց աղետալի խուճապի մեջ: Փաստը մնում է փաստ, որ ոչ իշխանական մյուս ուժերից երկուսը (ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը») նույնպես մասնակցեցին հանրահավաքին ու երթին: Կարծում եմ՝ ՀՀԿ-ական պատգամավորները պետք է նրանցից օրինակ վերցնեն: Մարտի 1-ի հանրահավաքը ևս մեկ անգամ ապացուցեց իշխանություններին, որ որքան էլ իրենց գեբելսյան քարոզչամեքենան աշխատեցնեն, գրեթե բոլոր հնարավոր ու անհնարին ճանապարհներով կամ ճանապարհներ փակելով՝ խոչընդոտելով ժողովրդի մասնակցությունը հանրահավաքին, միևնույն է, ժողովուրդը պատրաստ է լինել Ազատության հրապարակում՝ ցանկացած անհնարին ճանապարհներով, որպեսզի վերջնականապես ազատվի այս գիշատիչ, խղճուկ, ողորմելի իշխանություններից՝ հանձին Սերժ Սարգսյանի:

Եվ ժողովուրդն այդ բախտին կարժանանա հաշված օրերում: Այս ամենով ոչ թե իշխանությունները վախի մթնոլորտ են ստեղծում (որն արդեն վաղուց մարվել է), այլ ավելի են ժողովրդին հունից հանում: ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը մեծ խուճապ առաջացրեց իշխանությունների մոտ: Դեռ ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթը չավարտված՝ սկսվեց ՀՀԿ-ական պատգամավորների ողբը: Որոշ խելամիտ ՀՀԿ-ական պատգամավորներ փորձեցին ցույց տալ, թե իրենք դեռ կան և գոյատևում են, բայց ապարդյուն, քանի որ ժողովուրդը այս ռեժիմից լրիվ կուշտ է և այս իշխանությունները ժողովրդին թալանելով՝ հասցրել են ծայրահեղ աղքատության: Նախագահ Տեր-Պետրոսյանն իր ելույթում ասաց, որ քաղաքացիական կամ սոցիալական շարժումները դատապարտված են կա՛մ քաղաքականանալուն, կա՛մ մարելուն: Ես, լինելով «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ, միանշանակ համաձայն եմ այդ խոսքերի հետ:
Հակառակ պարագայում, ռեժիմը միմիայն հաճույք է ստանում, երբ քաղաքացիական շարժումը քաղաքական ընթացք չի ստանում: Վերջապես իշխանությունները պետք է հասկանան և ընդունեն, որ իրենք պարտված են, այլապես ցանկանում են ցույց տալ, որ դեռ վերջին շունչը փչում են, և վստահեցնում եմ, որ այդ վերջին շունչը հաշված օրերի ընթացքում լիովին կտրվելու է: Հիշեցնեմ նաև, որ նախագահ Տեր-Պետրոսյանը իր ելույթի վերջում ասաց, որ հաջորդ հանրահավաքը շատ չի ուշանա և, հավանաբար, տեղի կունենա այն ժամանակ, երբ 4 խմբակցություններն ԱԺ-ում կբարձրացնեն կառավարության հրաժարականի հարցը:
Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը