Կարծիք

02.03.2014 12:20


Շան բախտից մինչև շան օրի ընկնելը մեկ քայլ է

Շան բախտից մինչև շան օրի ընկնելը մեկ քայլ է

Երբ երկրում վիճակը խառնվում է ու տեղի են ունենում տեղաշարժեր՝ մի քաղաքական ուժ իշխող կոալիցիայից է դուրս գալիս, մի պաշտոնյա գործից, մի ազատամարտիկ ԵԿՄ-ից, ու բոլորով գնում-կանգնում են ժողովրդի կողքին, իշխանական որոշ «հաջողակներ» ամենադիպուկ մեղադրանքը, որ ներկայացնում են սա է. «Գտիր քո տեղն այս կյանքում, ի՞նչ ես այս ու այն կողմ գնում»: Պարզորոշ ակնարկելով, որ իրենք տասնամյակներ շարունակ ունեն իրենց հաստատուն տեղն իշխանության մեջ: Մոռնալով սակայն, որ ազատ մարդը կամ քաղաքական ուժը կայուն տեղ ունենալ չի կարող այս անկայուն կյանքում: Որ եթե պատարազմ է՝ պետք է լինես առաջին գծում, եթե քաղաքացիական պայքար է՝ հրապարակում, եթե իշխանություն ես՝ պալատում, ընդդիմություն ես՝ քաղաքական պայքարի այլ հարթակներում, իսկ եթե բոլոր առումներով խաղաղ ժամանակներ են, ապա՝ վերադառնաս քո ստեղծագործ աշխատանքին: Իրեն հարգող մարդու տեղն այնտեղ է, որտեղ առավելագույնս կարող է օգտակար լինել իր հայրենիքին ու ժողովրդին:

Իսկ մի պահ մտածենք, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ այս տարիների ընթացքում աշխարհաքաղաքական վերադասավորումներ են լինում մեր տարածաշրջանում, արտաքին քաղաքական վեկտորներ փոխվում, և վերջապես մեր երկրում նախագահներ ու իշխանություններ փոխվում, իսկ որոշ մարդիկ այդպես էլ հաստատուն մնում են իշխանության կողքին: Հարգելիներս, մի՞թե չեք զգում, որ դուք վաղուց արդեն կապած եք երկրի թիվ մեկ աթոռի ոտքից, և ձեր միակ արժանիքն այն է, որ ով նստի այդ գահին, նրա կոշիկները լիզեք ու դրա դիմաց ձեր բաժին թույափայը ստանաք: Հա, մեկ-մեկ էլ թուլահաչ տաք գահին նստածի դեմ բողոքողների վրա: Ախր դուք այսքան տարիների ընթացքում ոչ կոշիկից հեռացել եք, ոչ էլ բարձրացել, որ վզից գցած պարանը ձգվի ու դուք էլ հասկանաք ձեր խղճուկ կարգավիճակի ողջ էությունը: Այնքան եք այդպես հանգիստ ապրել՝ հիմա էլ Սերժի «ապահով Հայաստանում», որ հոտառությունն էլ եք կորցրել, քանի որ ձեր օրվա լափը հոտառությամբ չէ որ վաստակում եք: Կարող եք այնքան շնորհակալ լինել ներկա տիրոջը, որ անգամ նրա պահանջով հարձակվել նախորդ տիրոջ վրա: Ոչինչ, որ դրա համար կորակվեք անաղուհաց քրդի շուն, դա ձեզ չի վիրավորում, քանի որ դրան հակադրում եք ձեր այլ որակով՝ շան նման հավատարիմ լինելով ներկա տիրոջը: Բայց հաշվի առեք, որ իրավիճակի փոփոխության պարագայում կարող են չներել ու ձեր այդ շան թուլի ականջները քոքից կտրել: Ախր գնահատեք էլի այդ անտեր ռիսկերը, նոր ձեզ այդպիսի շքեղություն թույլ տվեք՝ հաճալ ում վրա պատահի:
Խառը ժամանակներ են զգուշ եղեք՝ շան բախտ ունենալուց մինչև շան օրի ընկնելը մի քայլ է՝ մի անզգույշ թուլահաճ:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը