Մեկնաբանություն

28.02.2014 15:19


«Սև քառակուսուն» նայելիս

«Սև քառակուսուն» նայելիս

Ասում են՝ Մալևիչի «Սև քառակուսին» կտավին նայողի ինտելեկտի խորհրդանիշն է։

Ի՞նչ եք տեսնում «Սև քառակուսուն» նայելիս։ Միայն չասեք՝ գաղջություն։ Դա այդպես է, բայց արդեն ծեծված է։

Օրինակ` ես ոչինչ չեմ տեսնում։ Երևի անցած ուղիս ու ինտելեկտս այն չեն։

Իսկ ի՞նչ է տեսնում «ճանապարհ անցած, համալսարանի Բանասիրականն ավարտած, իր քրտինքով եկած մարդը»։ Եկա՜ծ... Շատ խորհրդանշական բառ է։ «Փիղն էր պակաս, «պառավոզով» եկավ»... Կներեք, շեղվեցի։

Կանգնեցինք այն բանի վրա, թե ինչ է տեսնում «Սև քառակուսուն» նայելիս «Վերջին բոլշևիկը»։ Միայն չասեք՝ գաղջություն։ Ոչ էլ անավարտ շախմատի տախտակ։ Շախմատի տախտա՜կ... Նորից շեղվում եմ։

Մի խոսքով, «ճանապարհ անցած, համալսարանի Բանասիրականն ավարտած, իր քրտինքով եկած մարդը» «Սև քառակուսուն» նայելիս պետք է տեսնի միայն ՎԵՐՋԸ։ Եթե ոչ, ուրեմն նա ոչինչ չի տեսնում։ Եթե ոչինչ չի տեսնում, ուրեմն նա ո՛չ ճանապարհ է անցել, ո՛չ համալսարանի Բանասիրականն է ավարտել, ո՛չ էլ իր քրտինքով եկել։ Եկե՞լ։ Այս պարագայում խիստ պայմանական բառ է...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը