Կարծիք

25.02.2014 13:05


Կարեն Թովմասյան.

Կարեն Թովմասյան.

Բա եթե Սերժը իմանար, որ Ուկրաինայում Յանուկովիչին էս օրն են գցելու, էդքան միլիոն կծախսեր, կգնար Կորեա ջահելանալո՞ւ։

Ինձ թվում ա՝ Սերժը Ուկրաինայում կատարվածն ավելի ծանր ա տանում, քան անձամբ Յանուկովիչը, որովհետև շատ հստակ հասկացավ, որ ինչպես որ Յանուկովիչին օգտագործելուց հետո տենց թողին մեն–մենակ սեփական ժողովրդի դեմ, նույն ձև էլ իրան օգտագործելուց հետո այլևս ոչ մեկ տիրություն չի անելու։

Հատկանշական է, որ Ուկրաինայում ընդդիմության հիմնական շարժիչ ուժը, կարելի ա ասել, արտաքին քաղաքական օրակարգն էր, իսկ Սերժի դեմ պայքարի դուրս եկած ժողովրդի ու քաղաքական ուժերի հիմնական օրակարգը ներքաղաքական ա, որն ուղղված չէ որևէ ուժի դեմ, հետևաբար, եթե Յանուկովիչին չսատարեցին, ապա այս դեպքում ո՞վ ա շահագրգռված լինելու Սերժին պահելով կորցնի իր դեմքն ու հեղինակությունը Սերժի դեմ պայքարող ժողովրդի մոտ։

Ի դեպ, կարծում եմ, որ տեսնելով, թե հիմա ոնց են Յանուկովիչի նկատմամբ, եթե ոչ որս, ապա հետախուզում հայտարարել. Սերժը պետք ա շատ լավ գիտակցի, որ նույնն էլ իրեն է սպասվում, եթե որոշի կրկին անգամ դիմել զենքի ուժին ու հեղափոխական ալիքը փորձի ճնշել արյան մեջ։

Ուկրաինայում կատարվածից հետո Սերժը նաև պետք է հասկացած լինի, որ ուժայինների, քրեական հանցագործների (տիտուշկեքի), ՀՀԿ–ի, փուչիկ կարենների, կամ արմենչիկ աշոծյանների աջակցությունն էլ հավերժ չէ, ու ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում Սերժին հալածողների շարքերում առաջինները լինելու են այսօր իր անհեթեթ քայլերն ու որոշումներն արդարացնողներն ու քարոզողները։

Բիսմարկն ասում էր, որ հիմարները սովորում են սեփական սխալների վրա, իսկ խելոքները սովորում են ուրիշների սխալների վրա։
Հույս ունենանք, որ Սերժը գոնե մի էդքան խելք կունենա՝ սովորելու Յանուկովիչի, Մուբարաքի և այլոց սխալներից և հասկանալու համար, որ գնացքը գնացել ա, ու Յանուկովիչի օրը չընկնելու համար ուղղակի պետք ա սուս ու փուս գնա թոշակի իր պարտադիր կուտակած կապիտալի հաշվին։ Վերջիվերջո, հո լրիվ ախմա՞խ չի, որ չհասկանա, որ Յանուկովիչի փորձը կրկնելու դեպքում զրկվելու ա ոչ միայն պարտադիր կուտակածից, այլ նաև ազատությունից։

Սերժին ճիշտ որոշում հուշելու կամ պարտադրելու համար`
մարտի 1-ին՝ ժամը 15:00–ին, մեկ մարդու նման հավաքվում ենք Ազատության հրապարակում։
Հաղթելո՛ւ ենք!!!!!

Աղբյուրը՝ https://www.facebook.com/Payqar?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը