Կարծիք

18.02.2014 16:00


Մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ

Մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ

Վերջին անգամ մեր հասարակական-քաղաքական դաշտում ջրերի այս աստիճան պարզեցում եղել է մեկ էլ 2008-ին: Մի կողմում Սերժն է` իր, բառի բուն իմաստով, մի քանի մահապարտներով, մյուս կողմում` առանց չափազանցության, ամբողջ հասարակությունը` անկախ քաղաքական համակրություն-հակակրություններից, գաղափարական տարբերություններից, սոցիալական վիճակից ու կրթության աստիճանից:

Սերժին իշխանությունից հեռացնելու համար պակասում է միայն 2 բան՝ հիմնական քաղաքական ուժերի կոնսոլիդացիան, ինչի համար առկա են բոլոր հիմքերը, մանավանդ` ԲՀԿ վերջին համագումարից հետո, եւ մարդկանց վճռական փողոցում կանգնելը:

Միայն մսուր-մանկապարտեզի երեխաները եւ Հեռվաշենի մի քանի բնակիչներ չեն հասկանում, որ մարտի 1-ի հանրահավաքը բոլոր հիմքերն ունի՝ դառնալու այդ անդառնալի պրոցեսի սկիզբը: Եվ հիմա ամենալավ ժամանակն է՝ հասկանալու` ով որ դաշտում է խաղում:

Այն, որ, օրինակ, Պարույր Հայրիկյանին մինչեւ վերջ կօգտագործեն ջրերը պղտորել փորձելու համար, զարմանալի չէ: Այդ գործի համար հարմար են բոլոր կարենավագյաններն ու աշոծյանները, վճարվող վերլուծաբաններն ու քաղաքագետները, պսեւդոքաղաքացիականներն ու պսեւդոազգայնականները, «Նիմֆոմանուհու» չցուցադրությունը եւ «սաքուլիկենք» ու էլի շատ բաներ ու անձեր: Իսկ հիմա ուշադիր նայեք ու տեսեք, թե էլ ովքեր են, որ փորձում են մարտի 1-ին ընդառաջ ֆոն ստեղծել, թե իբր, ի՞նչ է եղել որ, Կոնգրեսն է, էլի, ինչ–որ միջոցառում է անում: Կամ արդեն փորձում են ուլտիմատումներ դնել հանրահավաքի կազմակերպիչների առաջ: Նայեք լրատվամիջոցների վերնագիրներին եւ կիմանաք, թե ովքեր են Սերժի տակ աշխատողները, ովքեր են խաղում Սերժի թիմից: Նայեցի՞ք, տեսա՞ք: Դե թքե՛ք դրանց երեսին ու իմացեք, որ դրանք նշված պրոցեսի գերեզմանափորներն են, հրապարակում կանգնած մարդու հակառակորդը, Հայաստանին ՄՄ մտցնողները ու Սերժի իշխանությունն ամրացնողները: Դրանք են մեր վզին փաթաթում պարտադիր կուտակայինն, ու հենց դրանք են վաղը կեղծելու ընտրությունները: Ու հիմա յուրաքանչյուրդ որոշեք, թե ո՞ր դաշտում եք խաղում՝ Սերժի իշխանությունը պահողների՞, թե՞ յուրաքանչյուրդ ամեն ինչ անելու է կոնսոլիդացիան կայացնելու, հրապարակը տաքացնելու ու տաք պահելու, վերջին հաշվով, հանցագործներին իշխանությունից հեռացնելու ու մեր Հայաստանում ապրելու ու արարելու իրավունքը վերանվաճելու համար:

Ավետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը