Լրահոս

22.01.2014 12:07


Վահան Բաբայան. «Սա ոսկու վաճառքի «տրամաբանական» շարունակությունն է լինելու՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ»

Վահան Բաբայան. «Սա ոսկու վաճառքի «տրամաբանական» շարունակությունն է լինելու՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ»

Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառվել է մի որոշման նախագիծ, որով աճուրդի կհանվեն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում պահվող արժեքավոր իրերը, մասնավորապես պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերից և պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներից բացի, մնացած արժեքները կհանվեն աճուրդի։
Սա կարծես թե պահուստային ֆոնդի 1,4 տոննա ոսկու վաճառքի «տրամաբանական» շարունակությունն է լինելու՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Ընդ որում, դրանց պահպանումը, ըստ պաշտոնյաների, «ոչ արդյունավետ է և աննպատակահարմար»։
Իսկ արդյոք արդյունավետ և նպատակահարմա՞ր է այս կառավարության և Տիգրան Սարգսյանի գործունեությունը, ով պատրաստ է վաճառել հնարավոր ամեն ինչ։ Չնայած, մեծ հաշվով, վաճառելու շատ բան չի էլ մնացել, իսկ Տիգրան Սարգսյանը, հավանաբար, իր առաջ խնդիր է դրել ավարտին հասցնել Հայաստանի ունեցվածքը վաճառելու իր «առաքելությունը»...։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը