Մեկնաբանություն

18.01.2014 15:56


Սերժ և Տիգրան Սարգսյանները մնացել են «1in.am»-ի «մուտիլովկաների» հույսին

Սերժ և Տիգրան Սարգսյանները մնացել են «1in.am»-ի «մուտիլովկաների» հույսին

Որքան էլ Բաղրամյան 26–ից ու Կառավարության շենքից փորձեցին էժանագին «մուտիլովկաների» միջոցով խափանել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ կազմակերպված հանրահավաք–երթը, չստացվեց։ Ու սա դեռ սկիզբն է։ Դեռ քաղաքական ուժերն ամբողջությամբ չեն միացրել թափանիվը, իսկ «Դեմ եմ»–ի նախաձեռնությունն էլ դեռ չափավոր ուժ է ցույց տալիս։

Իշխանությունները նույնիսկ դիմել էին այնպիսի տխմարագույն տեխնոլոգիայի, ինչպիսին է «Ռուսաստանից ՍՊԻԴ–ով վարակված ասեղներ են բերել, որպեսզի խմբերով հավաքված մարդկանց վարակեն այդ անբուժելի հիվանդությամբ» «մուտիտի» տարածումը։ Դա էլ, բնականաբար, չաշխատեց։

Բացի այդ, մարտի էին նետվել բոլոր տիպի «դհոլային» լրատվամիջոցները։ Հատկապես աչքի ընկավ «1in.am»–ը իր «սուպերանկախ» ղեկավար Արման Բաբաջանյանի գլխավորությամբ։ Նա ճիգեր էր գործադրում իր տերերի պատվերը կատարելու և այսօրվա հավաքը խափանելու համար, բայց Բաղրամյան 26–ում և Կառավարության շենքում գերագնահետել էին իրենց «շավկայի» հնարավորությունները, քանզի հավաքն ու երթը ստացվեցին։

Ի հեճուկս տարատեսակ «մուտիտների», Ազատության հրապարակում հավաքվածների հիմնական կարգախոսը «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ն էր։

Ինչ մնում է Արման Բաբաջանյանին ու նրա ղեկավարած «1in.am»–ին, ապա այն ինչ արեցին իշխանությունները՝ պարզապես պարտավոր են «ամուսնանալ» այդ տղայի հետ կամ գոնե կանոնավոր ալիմենտ վճարել։

Արման Բաբաջանյանը հիմա ավելին չարժե, քան Բաղրամյան փողոցի վրա գիշերային ժամերին կանգնող «թիթեռնիկները»։ Տարբերությունն այն է, որ «թիթեռնիկները» չեն թաքցնում իրենց ով լինելը և վեհ գաղափարներից չեն խոսում, իսկ ահա բաբաջանյանները նույն գործով զբաղվում են «քաղաքացիական» և «արևմտամետ» դիրքերից։

Պատկերացնու՞մ եք, թե ինչ օրի են ընկել իշխանության վերին օղակը ներկայացնող դեմքերը, որ ստիպված են մայրուղի հանել «1in.am»–ին և մնալ Արման Բաբաջանյանի ու նրա նմանների հույսին։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը