Լրահոս

30.12.2013 13:22


«Քոչարյանը հաստատեց...»

«Քոչարյանը հաստատեց...»
Քոչարյանը հաստատեց այն, որ այսօր գործ ունենք բարոյազուրկ և դեգրադացիայի ենթարկված իշխանությունների հետ:

Այսօր իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ Տիգրան Սարգսյանի կողմից բեմադրված ներկայացմանը, որը կոչվեց «մեծ ասուլիս»: Երկրորդ նախագահը, մասնավորապես, անդրադարձավ վարչապետի այն թեզերին, թե երկրի տնտեսական անկումը պայմանավորված էր համաշխարհային ճգնաժամով, և ներկայացնելով իր վերլուծությունը նշեց, որ այս իշխանությունները ոչ մի կերպ չեն խուսափի պատասխանատվությունից:
Նշեմ, որ նույն Տիգրան Սարգսյանն ասում էր, որ տնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, բայց ինչպես տեսանք, ճգնաժամը, ընդհակառակը, լավ տնավորվեց մեզ մոտ: Ինչո՞ւ Տ. Սարգսյանը նման բան ասեց այն ժամանակ, մի՞թե նա այդքան անգրագետ է, որ չի տիրապետում իրավիճակին: Իրականում նա ամեն ինչ լավ էլ հասկանում էր և մտածված ասաց այդ ամենը: Ինչո՞ւ: Ամբողջ աշխարհում ճգնաժամի տարիներին իշխանությունները խրախուսում էին իրենց տեղական արտադրողներին (ԱՄՆ-ում վերջերս նոր սկսեցին փակել այդ աջակցության ծրագիրը), որպեսզի տնտեսությունը շուտ ոտքի կանգնի: Մեր պարագայում իշխանությունները դա չարեցին, որպեսզի առավելագույնս շուտ կերպով սեփականության վերաբաշխում իրականացնեն, բիզնեսմեններին կուլակաթափ անելուց հետո ստեղծեն գերկենտրոնացված տնտեսական համակարգ: Հատուկ հարկային համակարգով խեղդեցին հազարավոր բիզնեսմենների և դրանով ստիպեցին իրենց թողնել բիզնեսը իշխանություններին և հեռանալ երկրից:
Այո՛, իրոք որ նման հանցագործությունների համար չի՛ ստացվի խուսափել պատասխանատվությունից:
Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը