Մեկնաբանություն

26.12.2013 21:30


Սերժ Սարգսյանի թեկնածուական պաշտպանությունը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի թեկնածուական պաշտպանությունը (տեսանյութ)

Ինքնուրույնությունից զուրկ Տարոն Մարգարյանն ինչպես որ քաղաքապետ նշանակվեց, այնպես էլ թեկնածուական ատենախոսություն է պաշտպանում։

Սերժ Սարգսյանը նրան քաղաքապետ է դարձրել՝ Երևանը «սիրուն է» և «սիրուն չէ» հրահանգների միջոցով կառավարելու և մայրաքաղաքի բյուջեն սեփական հայեցողությամբ տնօրինելու նպատակով (գումարած՝ կարմիր կետագծերով «գռդոն» անելու ու փողաբեր այլ ոլորտների միջոցով հարստանալու որոշումներ ստանալը)։

Այնպես որ պետք չէ զարմանալ, որ այսօր Տարոն Մարգարյանին լրագրողներից պաշտպանում էր նույն այն թաղային խուժանը, որը ընտրությունների ժամանակ տոկոս է «խփում» Սերժ Սարգսյանի, ՀՀԿ–ի ու Տարոն Մարգարյանի համար։ Ոստիկանության ներկայացուցչին «չուլ» սարքած բաշիբոզուկներն իրենց հոգևոր հորը՝ ՀՀԿ ղեկավարին էին պաշտպանում Տնտեսագիտական համալսարանում։ Եթե վաղը պետք լինի, ապա դրանց քսի կտան նաև Տիգրան Սարգսյանին կամ մեկ ուրիշ թալանչու պաշտպանելու համար։

Այս ամենը հաշվի առնելով՝ անիմաստ է Տարոնին քննադատելն ու նրա թեկնածուականը ծիծաղի առարկա դարձնելը, քանզի իրականում գիտությունների թեկնածու դառնալու հայց էր ներկայացրել ոչ թե Երևանի քաղաքապետը, այլ Սերժ Սարգսյանը։ Զարմանալի է, որ Սերժը միանգամից ակադեմիկոսի կոչում չի շնորհում ինքն իրեն ու Տարոնին, այլ բավարարվում է միայն թեկնածուականով։

Հոդվածին կից ներկայացված նկարում Սերժի հետ նկարված են մարդիկ, ովքեր այսօր համալսարանում հղփացած էին իրենց պահում լրագրողների հետ շփումներում և Տնտեսագիտական համալսարանի ռեկտորին կառավարում։ Դա Սերժի երիտգվարդիան է (չշփոթել իշխանության «ողջախոհ երիտթևի» հետ)։ Ահա այդ գվարդիայի աջակցությամբ էլ Սերժն այսօր Տարոնի շուրթերով թեկնածուական էր պաշտպանում իր օգնական Սևակ Լալայանի աներ Յուրի Սուվարյանի ղեկավարած խորհրդում։ Այն նույն Սևակի, ով կոորդինացնում է «անկախ» մամուլի աշխատանքները։ Այնպես որ եթե Տարոնը սրտնեղում է իր հետ տեղի ունեցածից ու փորձում հասկանալ, թե ինչպես բոլորն իմացան, որ ինքը թեկնածու տղա է ուզում դառնալ, ապա պետք է «ռազբորկա» անի Սերժ Սարգսյանի երիտթիմի հետ, մասնավորապես՝ Սևակի։

Ախր շա՜տ «նագլի» են Բաղրամյան 26–ի «ջիգիթները»։ Մի կողմից Տարոնի վրա թեկնածուական են ծախում, մյուս կողմից էլ՝ «փչացնում» են նրան՝ մամուլի բերանը գցելով ատենախոսության մասին լուրը։ Բայց դե Տարոնին հասնում է։ Եթե նա համաձայնել է քաղաքապետարանի բյուջեի «ատկատներից» օգտվելու և էժանագին ձևերով փող փախցնելու դիմաց Սերժի հլու–հնազանդ կամակատարը դառնալ, ապա թող պատրաստ լինի նաև նախագահականի «մուտիտներին»։ Բացի այդ՝ Տարոնն իր ցածրակարգ մտավոր կարողություններով պղծում է գիտության ոլորտը, ինչը նույնպես պատճառ է նրան փչացնելու համար։

Մեզ մնում է միայն շնորհավորել Սերժ Սարգսյանին՝ թեկնածուական ատենախոսությունը իր հենարան թաղային խուժանի օգնությամբ պաշտպանելու կապակցությամբ։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը