Լրահոս

21.11.2013 16:21


ԲՀԿ պատգամավոր. «Կառավարությունում սուտն ու ապատեղեկատվությունը սկսում են համատարած բնույթ կրել»

ԲՀԿ պատգամավոր. «Կառավարությունում սուտն ու ապատեղեկատվությունը սկսում են համատարած բնույթ կրել»

Դեռևս հոկտեմբերի 25-ին ԿԳ նախարարին գրություն էի ուղարկել, որով համագործակցության կոչ էի անում պետական բուհերում սովորող ուսանողներին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակներին ներկայացնելու համար (որն այդպես էլ նախարության կողմից դրական պատասխան չստացավ): Դրանով փաստացի ուսման առաջադիմությամբ առանձնացող, բայց սոցիալապես անապահով ուսանողները զրկվեցին կրթաթոշակներից, որը շատերի համար ուսումը շարունակելու հնարավորություն էր:
Իրականացվող ողջ փաստաթղթաշրջանառությունը տեղադրեցի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որից հետո՝ նոյեմբերի 20-ին, ԿԳ նախարարության պաշտոնական կայքում տեղադրվեց գրություն, համաձայն որի՝ նախարարությունից եղել է պատասխան, որը, «չգիտես՝ ինչու», ստացա այսօր:
Փոստով ստացված նախարարության առեղծվածային գրությունը, որի սկան (scan) արված տարբերակը երեկ տեղադրվել էր edu.am կայքում, պարզ է դառնում, թե կառավարությունում և նախարարություններում ինչպես են վերաբերվում պաշտոնական գրություններին։
ԿԳ կայքում տեղադրված գրության պատճեն և քիչ առաջ ստացած գրությունն իրար, մեղմ ասած, չեն համապատասխանում
1. Տարբերվում են գրության ելից համարները
2. Ինձ ուղարկված գրության մեջ առհասարակ բացակայում է ելքի օրն ու ամիսը
3. Եվ վերջապես, փոստային առաջին կնիքը ծրարի վրա դրված է նոյեմբերի 18-ով, իսկ ԿԳ նախարարության ելքային կնիքի վրա առհասարակ բացակայում է որևէ ամսաթիվ:
Մեկ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն է վարչապետին պաշտոնապես ասում, որ ստացել է աշխատակազմի ղեկավարի հրաժարականի դիմումը, սակայն առ այսօր ոչ ոք չի տեսել նման դիմում: Մեկ ԿԳ նախարարությունն է իրեն անընկալելի դրսևորում: Ցավալի է, բայց մարդ սկսում է չզարմանալ կառավարության նման գործելաոճից:
Կոչ եմ անում վարչապետին առավել զգոն և ուշադիր լինել, քանզի կառավարությունում սուտն ու ապատեղեկատվությունը սկսում են համատարած բնույթ կրել:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյան

Այս խորագրի վերջին նյութերը