Լրահոս

21.08.2013 11:55


Իրականությունը պետք է ընդունել, ընկալել, և փոխել

Իրականությունը պետք է ընդունել, ընկալել, և փոխել

Հաճախ է խոսվում, այն մասին, թե ինչքան տաղանդավոր ժողովուրդ ենք մենք՝ հայերես, սակայն, դա ավելի շուտ դատարկախոսության է նմանվում, քան գործնական և իրական արդյունքի արտացոլանք մեր իրականության մեջ: Մենք միշտ բողոքել ենք, որ պատմության ընթացքում մեզ միշտ իշխել են տարբեր ժողովուրդներ և խեղդել են մեր մեջ մեր պոտենցիալը՝ չթողնելով պատշաճ կերպով «ինքնադրսևորվել»: Բայց արդյոք պատճատը պետք է փնտրել ուրիշների մեջ, թե ի վերջո մենք էլ պետք է մեզ ինչ-որ չափով հաշվետու լինենք: Արդեն 20 տարուց ավել է ինչ Հայաստանը, այսպես ասած, անկախ պետություն է, սակայն ըստ էության ոչ թե ինչ-որ լուրջ, հեղափոխական ազդեցություն չենք թողել, թե՛ աշխարհի, թե՛ մեր ազգի զարգացման համար, այլև դեռ մի բան էլ, ըստ ամենայնի դոփում ենք տեղում՝ շատ-շատ կարողանալով ինչ-որ կիսագրագետ և կիսապրոֆեսիոնալ կայքեր ստեղծել և «զբաղեցնել» մեր հասարակությանը կամ էլ, եթե մի քիչ հոռետեսորեն վերլուծենք իրավիճակը, շեղել ուշադրությունը առկա բազում խնդիրներից:

Եկեք փորձենք իրականում հասկանալ, թե ինչ է այսօր կատարվում մեր հասարակության շրջանում: Ժողովրդագրական պատկերը մեղմ ասած տխուր է, տնտեսությունը հեռուստաեթերով աճում է, բայց շուրջ հինգ տարի է ինչ դոփում ենք $2.5-3.մլդ-ի շուրջ, քաղաքական դաշտը լճացած է, կրթության որակը ցածր, իսկ օրինակ գիտության ֆինանսավորումը՝ ողորմելի: Ցուցակը կարելի է դեռ երկար շարունակել, բայց խնդիրն այն է, որ իրավիճակը շտկելու փոխարեն մենք կարծես ավելի ենք ամեն ինչ բարդացնում: Այս ամենի հետ մեկտեղ մեր հասարակությունը թմրամոլի պես «նստած» է ֆեյսբուքի վրա, սպառում է իրեն առաջարկված թմրանյութը: Ստեղծվել են և շարունակում են ստեղծվել ինչ-որ կայքեր և բառի բուն իմաստով մարդկանց «առաջարկում են» ցածրորակ «ապրանք»: Մարդիկ զոմբիացվել են: Երբ նայում ես թե, որ նյութերն են հիմնականում «like» կամ «share» արվում, լացդ գալիս է: Դրանք կամ կապված են sex-ի հետ կամ սպանության, կամ էլ կրկին sex-ի հետ: Կարծես մարդիկ նախընտրել են ձեռք քաշել իրենց պրոբլեմները լուծելուց և որոշել են իրենց «հանգստությունը» գնտել նմանատիպ այլասերված նյութերը դիտելով (այլ կերպ ասած «like» և «share» անելով):

Սթափության կոչ եմ անում մեր հասարակության դեռ առողջ մնացած մասին և խնդրում եմ ամեն ինչ անել, որ իրենց ձայնը ավելի հասանելի դարձնեն, այլապես այսպես շարունակվել այլևս չի կարող: Մարդիկ պետք է ընդունեն իրականությունը իր ամբողջական պատկերով և փորձեն լուծումներ գտնել և իրավիճակ փոխել, իսկ հանձնվելը երբեք էլ ուշ չէ:

Վազգեն Ղազարյան

Այս խորագրի վերջին նյութերը