Լրահոս

25.06.2013 09:47


Ազգափրկիչ ողբը վերջացրե՛ք

Ազգափրկիչ ողբը վերջացրե՛ք

Էսօր մի քանի ստատուսներ և քոմենթներ եմ տեսել իմ հասցեին, ինչպես նաև այդ թեմային անդրադարձած որոշ այլ օգտատերերի հասցեին, թե իբր Նավասարդ արքեպիսբենթլոս Կճոյանի մասին բացասական արտահայտվելով՝ ծիպը ջուր ենք լցնում ջհուդամասոնաադրբեջանաթուրքափլանափստանա ուժերի ջրաղացին: Սորրի, ընկերներ, բայց մի բան համառորեն չեմ հասկանում, ես եմ վերոնշյալ համառոտ ջրաղացին ջուր լցնում՝ հետևողականորեն անդրադառնալով այս թեմաներին, թե հոգևորականը, որը ընկնում է օֆշորային սկանդալների մեջ և աչքի է ընկնում եկեղեցականի համար գրված և չգրված բոլոր օրենքներին հակասող շվայտ ապրելակերպով:
Էդ ազգափրկիչ ողբը վերջացրեք, եթե հոգևորականը համարժեք կյանքով չի ապրում՝ նա դադարում է հոգևորական լինելուց: Կոմիտաս վարդապետի մասին ինչու երբեք քննադատական նյութեր չենք գրում՝ գոնե իմ տեսադաշտում մարդը ապրում է լիակատար հոգևորականի կյանքով...
Ի դեպ, դեմ չեմ, ով չի ուզում հոգևորականի կյանքով ապրի՝ թող դուրս գա հոգևոր ծառայությունից և ինչ ուզում է՝ թող քշի: Նրանց աշխարհիկ վարքը նույնքան անհետաքրքիր է, ինչքան ինձ ուղղված որոշ քոմենթչիների մտավարժանքները...

Վարուժան Բաբաջանյան

Այս խորագրի վերջին նյութերը