Մեկնաբանություն

18.06.2013 18:16


Մտածողը

Մտածողը

Ռոդենինը՝ չէ… մեր մտածողը։

«Ես ավելի շատ ինձ համարում եմ մարդ, որը ամեն օր մտածում է՝ ինչպես լուծել անլուծելի խնդիրներ»,–«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցն այս վստահեցումով է ավարտում վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Եթե գնահատելու լինենք վերջին հինգ տարիներին երկրի բոլոր ոլորտներում տիրող վիճակը, եւ հատկապես ժողովրդի կենսամակարդակը, աղքատության ցուցանիշը ու արտագաղթի ծավալները, ապա ճիշտն ասած՝ դժվարանում ենք հավատալ, որ Տիգրան Սարգսյանը ընդհանրապես մտածում է:

Թվում է՝ նրա համար այս պահին կա մի անլուծելի խնդիր, ինչը չի կարողանում լուծել, եւ ստիպված է ուղղակի մտածել, մտածել, մտածել… ինչպես ազատվել «օֆշորային սկանդալի» հերոսի կարգավիճակից:

Այս ուղղությամբ, անշուշտ, մտածելու շատ բան կա, ու հենց դրանով էլ օրուգիշեր ծանրաբեռնված է նրա ուղեղը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը