Աշխարհ

07.07.2009 15:49


Ստեփան Սաֆարյան. «Սերժ Սարգսյանը կգնա ֆուտբոլային պատասխան հանդիպումը դիտելու»

Ստեփան Սաֆարյան. «Սերժ Սարգսյանը կգնա ֆուտբոլային պատասխան հանդիպումը դիտելու»

«Սերժ Սարգսյանը բաց սահմանով  կգնա՞ Թուրքիա՝ ֆուտբոլ նայելու, թե՞ ոչ» հարցին «Ժառանգություն» խամբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը պատասխանել է.

-Ես կարծում եմ, որ սահմանակետը կբացվի մինչև հոկտեմբեր, և Սերժ Սարգսյանը կգնա ֆուտբոլային պատասխան հանդիպումը դիտելու։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ գործընթացն իրեն թույլ չի տալիս ասելու, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մուտք է գործելու հաջորդ փուլ, և սահմանը բաց է մնալու երկար ժամանակ.

-Սահմանակետը կբացվի ընդամենը գնալու համար։ Այստեղ նաև դեմք չկորցնելու խնդիր կա, քանի որ Սերժ Սարգսյանն իր հայտարարությունից հետո չի կարող գնալ Թուրքիա, եթե այդ սահմանը չբացվի։ Միջազգային հանրության ճնշումները բավական ուժեղ են թուրքական և հայկական կողմերի վրա, որ այս խնդիրը տեղից առաջ շարժվի, և երկու կողմերի  շահերի մասնակի բավարարման ճանապարհով սահմանը պարզապես կբացվի։ Սերժ Սարգսյանը կգնա ֆուտբոլ կդիտի, բայց առկա օրակարգը և բանակցությունների համար ստեղծված միջավայրը ինձ թույլ չեն տալիս մտածելու, որ այդ գործընթացը հաջողություններ կունենա։

Նա նաև նշել է, որ չի կարծում, թե հայ-թուրքական բանակցություններն սպառել են իրենց, և հնարավորություն կա լուրջ շտկումներ մտցնել բանակցային գործընթացում.

-Մեր քաղաքական ուժը չի գտնում, թե պետք է վախենալ գործընթացից։ Մենք ողջունել ենք այս խնդիրները կարգավորելու՝ տարածաշրջանում ստեղծված նորաբաց հնարավորությունը, և ցավով ենք նշում, որ կարող ենք կորցնել այդ հնարավորությունը։ Մենք նաև չենք կարող խուսափել գործընթացի մեջ մտնելուց, որովհետև առանց ջուրը՝ մտնելու հնարավոր չէ որևէ բան ստանալ։ Այս առումով չեմ կարծում, որ պետք է գործընթացը տորպեդահարվի, այլ ուղղակի ժամանակն է այն շտկելու, ուղղումներ մտցնելու առումով։ Փառք Աստծո, դեռևս սխալներն անշտկելի չեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը