Լրահոս

09.05.2026 19:04


Երևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս է

Երևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս է

Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Տիգրանյան և Ադոնց փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ 37-ամյա Լիլիթ Ա․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել հետիոտնին և բախվել «Նիկո» խանութի ապակե ցուցափեղկին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների երեխա է եղել, տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենայի 1 ուղևոր՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը