Քաղաքական

09.05.2026 23:07


100-ից ավելի բնակավայրերում ԲՀԿ ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել

100-ից ավելի բնակավայրերում ԲՀԿ ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այսօր Հայաստանի Հանրապետության 100-ից ավել բնակավայրերում կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին։

Օրվա խորհրդին համահունչ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնց մասնակցել են նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանները: Հանրապետության բոլոր մարզերի մեծ ու փոքր համայնքներում ծաղկեպսակներ են դրվել ու ծաղիկներ են խոնարհվել՝ ի հիշատակ զոհված և հաղթանակ կերտած հերոսների։

Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ իրականացված նախաձեռնության նպատակն էր ևս մեկ անգամ ընդգծել պատմական հիշողության պահպանման, հերոսների հանդեպ հարգանքի և երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության կարևորությունը։ Նման միջոցառումները ոչ միայն հարգանքի տուրք են մեր հերոսներին, այլև կարևոր պատգամ՝ ապագա սերունդներին, որպեսզի երբեք չմոռացվեն խաղաղության արժեքն ու հաղթանակի գինը։

Այս խորագրի վերջին նյութերը