Լրահոս

18.05.2013 09:17


ՀՀ վաստակավոր, երկարակյաց վարչապետ Տիգրան Սարգսյան ջան, դուք մի բան հաշվի չեք առնում, որ ...

ՀՀ վաստակավոր, երկարակյաց վարչապետ Տիգրան Սարգսյան ջան, դուք մի բան հաշվի չեք առնում, որ ...
ՀՀ վաստակավոր, երկարակյաց վարչապետ Տիգրան Սարգսյան ջան, դուք մի բան հաշվի չեք առնում, որ ժողովուրդն ամեն ինչ տեսնում ու հասկանում է, էլ չեմ ասում, որ հաստատ ժողովրդի անեծքը տեղ է հասնում: Գյուղական համայքների բնակիչները, հատկապես Արմավիրի մարզի թվով 43 գյուղական համայքների բնակիչները ցանկանում են լսել ձեզանից այն պատասխանը, թե ինչպես է լինում, որ Սպայկա ընկերության պահեստում բռնկված հրդեհը դեռ չմարած՝ խորհրդակցություն հրավիրեցիք, անգամ հեռուստասեսությամբ էլ լուսաբանեցիք, որ շուտափույթ օգնել է պետք տվյալ կազմակերպությանը (գովելի է, որ ձեռք եք մեկնում), բայց երբ ամբողջ մի մարզի գյուղացիներ հաշված րոպեների ընթացքում բնության արհավիրքի պատճառով հայտվեցին շատ ավելի վատ վիճակում, մինչև բողոքի ակցիա չարեցին, մինչև ճանապարհներ չփակեցին, դուք ձեր տաք տեղից դուրս չեկաք ու աջակցություն չցուցաբերեցիք (այն էլ հարց է՝ հետագայում կիրականա՞, թե՞ ոչ): Այլապես հասարակությունը կհասկանա, որ ձեզ համար կարևոր չի ՀԱՅ ժողովրդի վիճակը:

Ալբերտ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը