Լրահոս

16.05.2013 12:29


Տիգրան Սարգսյանը շարունակում է քանդել տնտեսությունը

Տիգրան Սարգսյանը շարունակում է քանդել տնտեսությունը

Գազի գնի սուբսիդավորումը քաղաքացու բեռի մեղմացման իմիտացիա է: Ամբողջ բյուջեն ձևավորվում է քաղաքացու հարկերի հաշվին կամ էլ պարտքով, որն էլի քաղաքացու հարկերով է փակվելու: Հայաստանում բեռը ավելի շատ է ընկնում քաղաքացու վրա, քանի որ հարկերից հիմնական խուսափողը օլիգարխիան է, իսկ ամենօրյա աշխատող քաղաքացին իր հարկերը պարտաճանաչ մուծում է:
Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ 2013-ի բյուջեն հաստատված է և եթե այս տարվանից սուբսիդավորում սկսվի, ապա այլ ոլորտներից պետք է գումար վերցվի ու տրվի գազի սուբսիդավորմանը: Իսկ մնացած տարիների կտրվածքով էլի պետք է պետական ծախսերի այլ ոլորտներից վերցնել և տալ սուբսիդավորմանը, քանի որ տնտեսական աճի ու բյուջեյի մեծացման ակնկալիք չկա:
Մի խոսքով Տիգրան Սարգսյանը շարունակում է քանդել տնտեսությունը:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը