Լրահոս

10.05.2013 21:04


Փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է, որ ազատ ու արդար ընտրությունների պարագայում է՞լ ՀՀԿ-ն կլիներ առաջին տեղում

Փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է, որ ազատ ու արդար ընտրությունների պարագայում է՞լ ՀՀԿ-ն կլիներ առաջին տեղում

Համլետ Կիրակոսյանը «Facebook» սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Ուրեմն, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ եթե ավագանու ընտրություններն անցնեին ազատ ու արդար, ապա «Բարեւ, Երեւան» դաշինքն առնվազն երկրորդ տեղում կլիներ։ Երեւի ուզում է ասել, որ ՀՀԿ-ն կլիներ առաջինը, իսկ ԲՀԿ-ի փոխարեն իրենք կլինեին երկրորդ տեղում:
Այս հայտարարությունը առաջացնում է մի քանի հարցեր. փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է, որ ազատ ու արդար ընտրությունների պարագայում է՞լ ՀՀԿ-ն կլիներ առաջին տեղում, այսինքն՝ ընդունո՞ւմ է, որ եթե ընտրությունները չկեղծվեին, ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, կստանար ավելի շատ ձայներ, քան մյո՞ւս քաղաքական ուժերը:
Մինչդեռ, թե ընդդիմությունը, թե ըննդդիմադիր հանրությունը մշտապես վստահ է եղել, որ արդար ընտրությունների պարագայում ՀՀԿ-ն կհավաքեր նվազագույն ձայներ, կհանգրվաներ վերջին տեղերում եւ հարց է՝ կհաղթահարե՞ր անցողիկ շեմը, թե՝ ոչ»:

Այս խորագրի վերջին նյութերը