Լրահոս

20.01.2011 14:00


ՀՀ նախագահի պաշտոնական կայքի թափանցիկության մակարդակն այնքան էլ հուսադրող չէ

2010թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Խոսքի  ազատության պաշտպանության կոմիտեն ՀՀ-ում հետազոտություն է անցկացրել, որի նպատակն էր պարզել, թե պետական մարմինների պաշտոնական կայքերը որքանո՞վ են բավարարում հասարակության տեղեկատվական պահանջմունքները և արդյոք օրենքով նախատեսված ողջ տեղեկատությո՞ւնն են տրամադրում հասարակությանը։

Այսպիսով, պետական մարմինների կայքերի դիտարկման համար առանձնացվել է 177 չափորոշիչ, որորնք գնահատվել են քանակական ու որակական 4 բնութագրիչներով՝ առկայությունբացակայություն, ամբողջականություն, հրատապություն, մատչելիություն։

Առաջին տեղում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը՝ 50,48% թափանցիկությամբ։ Երկրորդ և երրրորդ տեղերում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը՝ համապատասխանաբար 44,65% և 41,47%։

Տպավորիչ չեն ԱԳ նախարարության (31,5%), Ֆինանսների նախարարության (28,34%) և Պաշտպանության նախարարության (25,73%) պաշտոնական կայքերի հետազոտությոան արդյունքները։

Հետազոտվել են նաև ՀՀ նախագահի (34,44%), Ազգային ժողովի (37,8%), ՀՀ կառավարության (41,82%), Սահմանադրական դատարանի (38,38%) և Դատախազության (55,7%) պաշտոնական կայքերը, որոնց թափանցիկության մակարդակն այնքան էլ հուսադրող չէ։

Այս խորագրի վերջին նյութերը